ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի ո­րոշ ժա­մա­նակ հե­տո գե­րեզ­մա­նի վրա լույ­սը ան­հայ­տա­ցավ

Մի ո­րոշ ժա­մա­նակ հե­տո գե­րեզ­մա­նի վրա լույ­սը ան­հայ­տա­ցավ
24.03.2020 | 00:07
«Հա­րու­թյուն ա­ռա՞վ Քրիս­տոս, թե՞ ոչ: Սա հիմ­նա­վոր հարց է, թե՛ կրո­նա­կան, թե՛ փի­լի­սո­փա­յա­կան, և թե՛ մարդ­կա­յին հա­յացք­նե­րին վե­րա­բե­րող ամ­բողջ գի­տու­թյան, քա­նի որ հա­րու­թյուն առ­նել կա­րող էր միայն Աստ­ված»:
...Հետևա­բար, Հա­րու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցը ա­ռանց­քա­յին հարց է:
Մի քա­նի մեծ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րից հե­տո Հա­րու­թյան փաս­տը իր կյան­քի մայ­րա­մու­տին ըն­դու­նեց նաև ոչ այլ ոք, ե­թե ոչ ին­քը` Ֆրիդ­րիխ Էն­գել­սը. «..Կա­պա­դով­կյան նո­րա­գույն բա­ցա­հայ­տում­նե­րը պար­տադ­րում են մեզ փո­խել մեր հա­յացք­նե­րը հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մի քա­նի, բայց շատ կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Եվ այն, որ ա­ռաջ հա­մար­վում էր ա­ռաս­պե­լա­բան­նե­րի ու­շադ­րու­թյա­նը միայն ար­ժա­նի, այժմ ար­դեն պետք է գրա­վի պատ­մա­բան­նե­րին: Նոր փաս­տաթղ­թեր, ի­րենց հա­մոզ­վա­ծու­թյամբ գրա­վե­լով ան­գամ հո­ռե­տես մարդ­կանց, խո­սում են հօ­գուտ պատ­մու­թյան մեջ ե­ղած մե­ծա­գույն հրաշ­քի՝ մա­հից դե­պի կյանք Նրա վե­րա­դար­ձի մա­սին, Ով այդ կյան­քը զո­հեց Գող­գո­թա­յում»: Հի­րա­վի, Էն­գել­սի այս խոս­քե­րը մեզ հայտ­նի չէին` դրանք եր­բեք չեն թարգ­ման­վել մեր լեզ­վով` Մարք­սի և Էն­գել­սի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րում: Էն­գել­սին հա­մո­զող կա­պա­դով­կյան այս հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րին հա­ջոր­դե­ցին մյուս­նե­րը` ա­վե­լի կարևոր­նե­րը: Մենք պի­տի վե­րա­դառ­նանք սո­վե­տա­կան ա­թեիս­տա­կան գրա­կա­նու­թյա­նը: Ինչ­պես վկա­յում էին վեր­ջին­նե­րը` Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը ժխ­տե­լու հիմ­նա­վոր պատ­ճառ է Հա­րու­թյան մա­սին փաս­տե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Ո՞րն է, ու­րեմն ի­րա­կա­նու­թյան իս­կու­թյու­նը: Լա­բի­րի­թիո­սը իր պաշ­տո­նա­կից­նե­րի հետ Քրիս­տո­սի Հա­րու­թյան պա­հին գտն­վում էր Նրա գե­րեզ­մա­նից ոչ հե­ռու: Նրանք պարզ տես­նում էին գե­րեզ­մա­նը փա­կող քա­րի գլո­րու­մը և այդ տե­ղի վրա բարձ­րա­ցող անն­ման պայ­ծա­ռու­թյամբ փայ­լող լու­սե­ղեն մի կեր­պար: Լա­բի­րի­թիո­սը իր ու­ղե­կից­նե­րի և պա­հակ­նե­րի հետ շտա­պե­ցին իս­կույն հա­ղոր­դել այդ մա­սին իշ­խա­նա­վոր­նե­րին: Հեր­մի­դիոս հույ­նը Հու­դա­յի կա­ռա­վար­չի մոտ կեն­սագ­րի պաշ­տոն էր զբա­ղեց­նում: Մինչև խա­չե­լու­թյու­նը Քրիս­տո­սին խա­բե­բա էր հա­մա­րում: Դրա հա­մար էլ, իր սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, գի­շե­րը գնում է գե­րեզ­մա­նի մոտ, ուր դրե­ցին Տի­րոջ մար­մի­նը, որ­պես­զի հա­մոզ­վի, որ Քրիս­տոս չպի­տի հա­րու­թյուն առ­նի, իսկ Նրա մար­մի­նը հա­վերժ կմ­նա հո­ղի մեջ: Բայց կա­տար­վեց հա­կա­ռա­կը. «Մո­տե­նա­լով գե­րեզ­մա­նին,- գրում է Հեր­մի­դիո­սը,- այ­գա­բա­ցի թույլ լույ­սի մեջ մենք տե­սանք գե­րեզ­մա­նի պա­հակ­նե­րին. եր­կու­սը նս­տած էին, իսկ մյուս­նե­րը պառ­կած էին գետ­նին: Տի­րում էր խոր լռու­թյուն: Մենք քայ­լում էինք շատ դան­դաղ, և մեզ­նից ա­ռաջ ան­ցավ պա­հա­կա­խում­բը, որ գնում էր փո­խե­լու նրանց, ով­քեր գտն­վում էին այն­տեղ ե­րե­կո­յան ժա­մից: Հե­տո, հան­կարծ շատ լու­սա­վոր ե­ղավ: Մենք չէինք կա­րող հաս­կա­նալ, թե որ­տե­ղից է այդ լույ­սը: Բայց շու­տով տե­սանք, որ այն ճա­ռա­գայ­թում էր վերևից` շարժ­վող շո­ղա­փայ­լող ամ­պից: Եվ այն ի­ջավ գե­րեզ­մա­նի մոտ, և գետ­նի վրա այն­տեղ երևաց Մարդ, ոնց որ ամ­բող­ջու­թյամբ լու­սա­շող: Հե­տո լս­վեց ուժ­գին ո­րո­տի ձայն, բայց ոչ թե եր­կն­քում, այլ երկ­րի վրա:
Այդ ո­րո­տի ձայ­նից պա­հակ­նե­րը սար­սա­փա­հար վեր թռան և ըն­կան գե­տին: Այդ ժա­մա­նակ մեզ­նից դե­պի աջ` նեղ ա­րա­հե­տով գե­րեզ­ման էր իջ­նում մի կին, և հան­կարծ նա բղա­վեց. «Բաց­վե՛ց, բաց­վե՛ց»: Եվ նույն վայր­կյա­նին մենք տե­սանք, թե իս­կա­պես, շատ մեծ քար, որ դր­ված էր գե­րեզ­մա­նի մուտ­քին, կար­ծես ինք­նի­րեն բարձ­րա­ցավ և բա­ցեց գե­րեզ­մա­նը: Մենք շատ վա­խե­ցանք: Մի ո­րոշ ժա­մա­նակ հե­տո գե­րեզ­մա­նի վրա լույ­սը ան­հայ­տա­ցավ, տի­րեց լռու­թյուն, ինչ­պես էր ա­ռաջ: Երբ մենք մո­տե­ցանք գե­րեզ­մա­նի մուտ­քին, ա­պա տե­սանք, որ այն­տեղ մա­հա­ցա­ծի մար­մի­նը ար­դեն չկար»:
Էյ­շուն` սի­րիա­ցի հայտ­նի մի բժիշկ, մոտ էր Պի­ղա­տո­սին և բու­ժում էր նրան, պատ­կա­նում էր իր ժա­մա­նա­կի նշա­նա­վոր մարդ­կանց թվին: Երևե­լի բժիշ­կը և բնա­բա­նը, որ ու­ներ մեծ համ­բավ Արևել­քում և Հռո­մում, գրեց աշ­խա­տու­թյուն­ներ, ո­րոնք կազ­մե­ցին գի­տու­թյան մեջ մի դա­րաշր­ջան: Պա­տա­հա­կան չէ նաև, որ պատ­մա­գետ­նե­րը հա­մա­րում էին, որ նա՝ որ­պես բժիշկ, ի­րա­վա­ցիո­րեն տեղ է գրա­վում հա­վա­սա­րա­պես Հի­պոկ­րա­տի, Ցել­սիու­սի, Հա­լե­նիու­սի և նույ­նիսկ Լեո­նար­դո դա Վին­չիի շար­քում, միայն թե այն հազ­վա­գյուտ լե­զուն, ո­րով նա գրում էր, չթո­ղեց նրան հան­րա­ճա­նաչ դառ­նալ: Կարևորն այն է, թե ինչ­պի­սի՞ հան­գա­մանք­նե­րում Է նկա­րագ­րում իր տե­սա­ծը Էյ­շուն: Պի­ղա­տո­սի կար­գադ­րու­թյամբ, նա Հա­րու­թյան նա­խօ­րյա­կի ե­րե­կո­յան գտն­վում էր գե­րեզ­մա­նի մոտ՝ իր հետ հինգ օգ­նա­կան­ներ ու­նե­նա­լով, ո­րոնք միշտ ու­ղեկ­ցում էին նրան: Ինքն էլ ա­կա­նա­տես էր Քրիս­տո­սի հու­ղար­կա­վոր­ման: Շա­բաթ օ­րը նա եր­կու ան­գամ զն­նել էր գե­րեզ­մա­նը, իսկ ե­րե­կո­յան, Պի­ղա­տո­սի հրա­մա­նով, ուղևոր­վեց այն­տեղ իր օգ­նա­կան­նե­րի հետ, որ­տեղ պի­տի անց­կաց­ներ ամ­բողջ գի­շե­րը: Տե­ղյակ լի­նե­լով Քրիս­տո­սի Հա­րու­թյան վե­րա­բե­րյալ մար­գա­րեու­թյուն­նե­րի մա­սին` Էյ­շուն և իր բժիշկ օգ­նա­կան­նե­րը հե­տաքր­քր­վում էին դրա­նով, որ­պես բնա­բան­ներ: Դրա հա­մար էլ ման­րա­մասն հե­տա­զոտ­ման էին են­թար­կել ա­մեն ինչ, որ կապ­ված էր Քրիս­տո­սի և իր մահ­վան հետ: Ե­րե­կո­յան ժա­մին իր օգ­նա­կան­նե­րը գնա­ցին քնե­լու, բայց Հա­րու­թյու­նից ա­ռաջ վա­ղուց արթ­նա­ցել էին, և վեր­սկ­սե­ցին դի­տար­կում­նե­րը բնու­թյան մեջ կա­տար­վող երևույ­թի. «Մենք բո­լորս` բժիշկ­ներ, պա­հակ­ներ և մնա­ցած­նե­րը,- գրում է Էյ­շուն, - ա­ռողջ էինք և ար­թուն, և լավ էինք զգում, ինչ­պես միշտ: Մենք ոչ մի կան­խազ­գա­ցում չու­նեինք:
Մենք բա­ցար­ձա­կա­պես չէինք հա­վա­տում, որ մե­ռա­ծը կա­րող է հա­րու­թյուն առ­նել: Սա­կայն Ին­քը իս­կա­պես հա­րու­թյուն ա­ռավ, և մենք այդ ա­մե­նը տե­սանք սե­փա­կան աչ­քե­րով»: Ա­պա հա­ջոր­դում է Հա­րու­թյան դեպ­քի նկա­րագ­րու­թյու­նը: Աշ­խար­հի ա­մե­նա­խո­շոր հնա­գետ­նե­րից մե­կը` ա­կա­դե­մի­կոս Վ. Պ. Վու­զես­կու­լը, ա­սում էր. «Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը հաստատ­ված է պատ­մա­կան տվյալ­նե­րով այն­պի­սի ճշ­տու­թյամբ, ինչ­պի­սին է գո­յու­թյու­նը Ի­վան Ա­հե­ղի կամ Պետ­րոս Մե­ծի...
Ե­թե ժխ­տենք Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը, ա­պա պետք է նաև ժխ­տել, և ոչ պա­կաս հի­մունք­նե­րով, գո­յու­թյու­նը Պի­ղա­տո­սի, Հու­լիուս Կե­սա­րի, Նե­րո­նի և այլն»:
Սա ըն­դա­մե­նը փոքր մասն է այն աղ­բյուր­նե­րի, որ­տեղ աս­վում է, թե Քրիս­տոս իս­կա­պես հա­րու­թյուն ա­ռավ: Հա­մա­ռոտ կա­րող ենք թվար­կել նաև այլ աղ­բյուր­ներ` Ե­պի­փան Ափ­րի­կե­ցի, Եվ­սե­բիոս Ե­գիպ­տա­ցի, Իպ­պո­լի­տոս Մա­կե­դո­նա­ցի, Ամ­միոն Ա­լեք­սանդ­րա­ցի, Սա­բե­լիոս Հույն, Ի­սա­հակ Ե­րու­սա­ղե­մա­ցի, Կոնս­տան­դին Կյուր­սե­ցի և ու­րիշ­ներ: Սրանք ըն­դա­մե­նը Քրիս­տո­սի ժա­մա­նա­կա­կից­ներն են, ո­րոնք գտն­վում էին Ե­րու­սա­ղե­մում, կամ մո­տիկ էին Քրիս­տո­սին, և դար­ձան հենց Հա­րու­թյան կամ այն հաս­տա­տող ան­հեր­քե­լի փաս­տե­րի ա­կա­նա­տես­ներ: Չա­փա­զանց կարևոր է, որ մի շարք ա­պա­ցույց­ներ մենք գտ­նում ենք այն ժա­մա­նակ­վա հրեա հե­ղի­նակ­նե­րի մոտ, չնա­յած բա­վա­կա­նին պարզ է, որ հրեա­նե­րը հակ­ված են ա­մեն կերպ թաքց­նե­լու Հա­րու­թյան փաս­տը: Այն ժա­մա­նակ­վա հրեա գրող­նե­րի մեջ, ո­րոնք ուղ­ղա­կի էին խո­սում Հա­րու­թյան մա­սին, գտ­նում ենք այն­պի­սի վս­տա­հե­լի հե­ղի­նակ­նե­րի, ինչ­պի­սիք են` ՈՒ­րիոա Գա­միա­նա­ցի, Շեր­բում-Օ­թոե, Մա­նա­քիա բժիշկ, Նա­բին, Մի­փեր­կան­տես: Մի­փեր­կան­տե­սը հրեա­կան Սի­նեդ­րիո­նի ան­դամ­նե­րից մեկն էր` գան­ձա­պահ էր: Հենց նրա ձեռ­քից էր Հու­դան ստա­ցել ե­րե­սուն ար­ծա­թը՝ որ­պես մատ­նու­թյան վարձ: Սա­կայն երբ Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նից հե­տո հրեա­նե­րի մեջ տագ­նապ բարձ­րա­ցավ, Մի­փեր­կան­տե­սը Սի­նեդ­րիո­նի ան­դամ­նե­րից ա­ռա­ջինն էր, որ ժա­մա­նեց այն տե­ղը` քն­նու­թյան հա­մար: Նա հա­մոզ­վեց, որ Հա­րու­թյու­նը կա­տար­վել էր: Նրան վի­ճակ­վեց լի­նել Տի­րոջ գե­րեզ­մա­նի մոտ` ան­մի­ջա­պես Հա­րու­թյան պա­հից ա­ռաջ: Նա ե­կել էր այդ­տեղ` գե­րեզ­մա­նի մոտ կանգ­նած պա­հակ­նե­րին վարձ տա­լու հա­մար: Վար­ձը վճա­րե­լուց հե­տո նա գնաց, իսկ պա­հակ­նե­րը մնա­ցին մինչև հեր­թա­փո­խի վեր­ջը: Սա­կայն Մի­փեր­կան­տե­սը չհասց­րեց շատ հե­ռա­նալ, երբ հս­կա քա­րը գե­րեզ­մա­նի մուտ­քից ան­հայտ մի ու­ժով դեն գց­վեց: Վե­րա­դառ­նա­լով գե­րեզ­մա­նի մոտ՝ Մի­փեր­կան­տե­սը հասց­րեց տես­նել գե­րեզ­մա­նի վրա ան­հայ­տա­ցող լույ­սը: Այս ա­մե­նը նա նկա­րագ­րում է իր «Պա­ղես­տի­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին» ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ, ո­րը պատ­կա­նում է Պա­ղես­տի­նի պատ­մու­թյան ա­ռա­վել ար­ժե­քա­վոր և ճշ­մար­տա­ցի աղ­բյուր­նե­րի թվին: Հռո­մեա­կան պատ­մագ­րու­թյան խո­շո­րա­գույն մաս­նա­գետ, ա­կա­դե­մի­կոս Պե­տու­շի­նի հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն, ընդ­հա­նուր առ­մամբ, Քրիս­տո­սի Հա­րու­թյան մա­սին վս­տա­հե­լի վկա­յու­թյուն­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում է 210-ը, ո­րոշ այլ հաշ­վարկ­նե­րով այն ա­վե­լի մոտ է 230-ի, քա­նի որ ա­կա­դե­մի­կո­սի տվյալ­նե­րին պետք է ա­վե­լաց­նել նաև այն պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը, ո­րոնք գտն­վե­ցին իր աշ­խա­տու­թյան գր­վե­լուց ա­վե­լի ուշ:
Թրագ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից`
Տ. Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2761

Մեկնաբանություններ